ԴԺՀ իշխանությունները հորդորում են ուկրաինացի զինվորականներին հանձնվել


10:23 , 24 փետրվար, 2022

Hraparak.am-ը գրում է․

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ հանրապետության զինված ուժերը հարձակողական գործողություններ չեն իրականացնում։ Միաժամանակ, մարտեր ընթանում են ողջ շփման գծով։

Դոնեցկի իշխանությունները կոչ են արել ուկրաինացի զինվորականներին հանձնվել եւ չկատարել ուկրաինական իշխանությունների հրամանները։