Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին ու դիմել ուկրաինացիներին


09:10 , 24 փետրվար, 2022
Armeniasputnik.am-ը գրում է․
Պուտինն իր նոր ուղերձում ասել է, որ ՆԱՏՕ-ի չընդլայնվելու շուրջ համաձայնության գալու Ռուսաստանի փորձերն ապարդյուն են, դաշինքի ընդլայնման հետ կապված իրավիճակը դառնում է ավելի վտանգավոր, այլևս չեն կարող լռել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին՝ ասելով, որ Ղրիմը կատարել է իր ընտրությունը, Ռուսաստանի գործողությունները ինքնապաշտպանություն են ստեղծված սպառնալիքներից։ Նա կոչ է արել փոխգործակցել «այս ողբերգական էջը շուտափույթ շրջելու» համար։

«Կոչ եմ անում Ուկրաինայի քաղաքացիներին. 2014 թվականին Ռուսաստանը պարտավոր էր պաշտպանել Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչներին նրանցից, ում դուք ինքներդ «նացիստներ» եք անվանում»,- ասել է նա իր ուղերձում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ