Pastinfo.am-ը գրում է.
Newsweek պարբերականը, հղում անելով ամերիկյան հետախուզության աղբյուրին, պնդում է, որ ԱՄՆ վարչակազմը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հայտարարել է առաջիկա երկու օրվա ընթացքում «ռուսական ներխուժման» բարձր հավանականության մասին:
«Ուկրաինայի նախագահը զգուշացվել է, որ Ռուսաստանը մեծ հավանականությամբ ներխուժումը կսկսի 48 ժամվա ընթացքում՝ ելնելով ԱՄՆ հետախուզության տվյալներից», — պարբերականը մեջբերում է իր աղբյուրը:
Աղբյուրներից մեկի խոսքով՝ ռազմական գործողությունը, ամենայն հավանականությամբ, կսկսվի օրվա մութ ժամերին եւ կուղեկցվի Ուկրաինական ենթակառուցվածքների վրա կիբերգրոհներով: