Թշնամու պատգամավորները գնացել են կապույտ մզկիթ ու ֆեյսբուքում գրել, որ Երևանում կանգուն մնացած «միակ ադրբեջանական մզկիթն» են այցելել․ Դավիթ Ֆիդանյան


17:19 , 23 փետրվար, 2022

Թշնամու պատգամավորները հերիք չի եկել են Հայաստան իրենց տեղական ֆիլիալի թողտվությամբ մի բան էլ կարողացել են Երևանով ֆռֆռալ, գնալ պարսկական կապույտ մզկիթ լուսանկարվել ու ֆեյսբուքում էլ գրել, որ Երևանում կանգուն մնացած <<միակ ադրբեջանական մզկիթն>> են այցելել: Ու հույս հայտնել որ մզկիթի <<իրական տերերը>> շուտով կարող են այստեղ իրենց աղոթքները բարձրացնել Հիմա հարց: Ովա սրանց թողել որ ազատորեն ֆռֆռան Երևանով մեկ և ոչ ավել ոչ պակաս լուսանկարվեն որ լուսանկարն էլ իրենց քարոզչության համար օգտագործեն: