Տասնամյակներ անց Արցախը նորից կանչում է իր պաշտպաններին, ու Վրեժը, չնայած առողջական վիճակին, 3 զավակներին ու կնոջը, մեկնում է հայրենի հողը պաշտպանելու


16:14 , 23 փետրվար, 2022
Վրեժը սեպտեմբերի 28-ին կամավոր էր մեկնել առաջնագիծ։ Սա Վրեժի երկրորդ պատերազմն էր։ Առաջին արցախյանի ժամանակ նա ժամկետային էր, անկախ Հայաստանի առաջին զինվորներից մեկը։ Այդ կարգավիճակում 1992-93 թվականներին հասցրեց մասնակցել Կապանի, Նյուվարդի ու Խնձորեսկ գյուղերի, Սիսիանի, Լաչինի միջանցքի աջ թևի, Կոբրայի դիրքերի, Գյոշլար և Գյուլիբերդ գյուղերի պաշտպանությանն ու ազատագրմանը։
Տասնամյակներ անց Արցախը նորից կանչում է իր պաշտպաններին, ու Վրեժը, չնայած առողջական վիճակին, երեք երեխաներին ու կնոջը, մեկնում է հայրենի հողը պաշտպանելու։
Շուրջ մեկ ամիս անձնուրաց կռվելով Արցախի հարավում, հոկտեմբերի 25-ին Բարսեղյան Վրեժը մահացու վիրավորվում է ստանում թշնամու արկից ու բռնում հավերժի ճամփան...
Այսօր Վրեժի ծննդյան օրն է։ Երկնային ծնունդդ շնորհավոր, ՀԱՅ մարդ։ Վստահ եմ, որ զավակներդ էլ սիրելու են այս երկիրը, այս հողն այնպես, ինչպես դու սիրեցիր։
Խունկ ու խոնարհում հիշատակիդ...