Տուխելը բացատրել է՝ Լուկակուն ինչու է մնացել պահեստայիններին Լիլլի դեմ ՉԼ խաղում


12:23 , 23 փետրվար, 2022

Armsport.am-ը գրում է․

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը բացատրել է, թե ինչու հարձակվող Ռոմելու Լուկակուն այդպես էլ խաղաժամանակ չի ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Լիլլի» դեմ առաջին խաղում (2-0):

«Ռոմելուն հոգնել էր թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: «Լիվերպուլի» դեմ խաղից հետո նա ամեն խաղում մեկնարկային կազմում էր: Այսօր մենք այլ խաղացողների ընտրեցինք: Հավերցը հիանալի մարզավիճակում էր ու թիմի համար բարձր ինտենսիվություն ապահովեց»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Ge.globo-ն:

«Չելսիի» և «Լիլլի» դեմ պատասխան խաղը կկայանա մարտի 16-ին: