Բարսելոնայի ֆուտբոլիստը՝ Ռոմայի դիտակետում


15:55 , 22 փետրվար, 2022

Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» պաշտպան Սերժինյո Դեստը հայտնվել է «Ռոմայի» տրանսֆերային ցուցակում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Ըստ աղբյուրի՝ 21-ամյա նիդեռլանդացու հետ պայմանագիր կնքելու համար հռոմեական ակումբը նախատեսում է վաճառել Ալեսանդրո Ֆլորենցիին։

Դեստի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 20 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Մոնակոն» և «Այաքսը»:

2021/22 մրցաշրջանում Սերժինյոն մասնակցել է Լա լիգայի 15 հանդիպման՝ դրանցում կատարելով 3 գոլային փոխանցում։