Ցավալի է, երբ զրկված ենք աջակցությունից․ Պիկեն՝ երկրպագուներին


00:35 , 20 փետրվար, 2022

Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն երկրպագուներին կոչ է արել խաղերի ժամանակ աջակցել թիմին։

«Ես հասկանում եմ երկրպագուների դժգոհությունը։ Բայց կցանկանայինք, որ նրանք դա խաղից հետո դրսևորեն։ Ցավալի է, երբ զրկված ենք աջակցությունից»,- Պիկեի խոսքերն է փոխանցում Goal-ը։

Հիշեցնենք՝ հինգշաբթի օրը «Բարսելոնան» ԵԼ 1/16 եզրափակչում տանը չկարողացավ հաղթել «Նապոլիին» (1-1):