Նոր Porsche և Volkswagen մեքենաներով բեռնված նավն այրվել է Ատլանտյան օվկիանոսում


22:05 , 18 փետրվար, 2022

Panorama.am-ը գրում է.

«Felicity Ace» անվանումով բեռնատար նավը, որը տեղափոխում էր Porsche և Volkswagen նոր մեքենաներ, այրվել է Ատլանտյան օվկիանոսում: Ինչպես հաղորդում է Washington Post-ը, նավը Գերմանիայից ուղևորվել է ԱՄՆ: Հրդեհի պատճառի մասին չի հաղորդվում, սակայն արդեն հայտնի է, որ նավի անձնակազմի բոլոր 22 անդամները փրկվել են, գրում է autonews.ru-ն։

Դեռևս հայտնի չէ նաև ավտոմեքենաների ճշգրիտ քանակը, որոնք բեռնվել են նավի վրա, իսկ արդյունքում նավը կորցրել է կառավարումը։

Ըստ The Drive-ի՝ նավի վրա կարող է տեղավորվել շուրջ 4000 մեքենա։ Հնարավոր է, որ հրդեհից բազմաթիվ մեքենաներ վնասվել են։

Porsche-ի ամերիկյան ստորաբաժանումից հայտնել են, որ իրենք տեղեկացվել են դեպքի մասին։ Ընկերությունը հաստատել է, որ «Felicity Ace»-ում իսկապես կային Porsche մեքենաներ: Գերմանական ապրանքանիշի ներկայացուցիչներն ընդգծել են, որ դիլերները շուտով հաճախորդներին կտրամադրեն բոլոր անհրաժեշտ լրացուցիչ տեղեկությունները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: