Ինձ թվում է, որ հենց թշնամին է փուռը տվել էս ցանցը՝ մի քանի խնդիր լուծելու նպատակով


09:22 , 18 փետրվար, 2022
Այն ժամանակ, երբ համապատասխան ծառայություններին հանձնարարվում էր , որ ՀԴՄ կտրոն եւ սատանա բռնելու օպերացիաներ իրականացնեն, թշնամու հատուկ ծառայությունները ցանցային օպերացիաներ էին իրականացնում մեր թիկունքում։
Չգիտես ինչի ինձ թվում է , որ հենց թշնամին է փուռը տվել էս ցանցը , մի քանի խնդիր լուծելու նպատակով, հակառակ դեպքում ոչ մի տրամաբանություն չկա, թե ինչի՞ են մերոնք նման արագությամբ թեման բարձրաձայնում եւ չեն օգտվում, նույնիսկ ֆիլմերից հայտնի տարբեր ձեւերից եւ մեթոդներից , այդ նույն ցանցը մեր օգտին օգտագործելու համար։
Ցանկացած պատերազմներում էլ շպիոններ եղել են եւ լինելու են, ամբողջ հարցն այն է , թե պետական կառույցները ինչպե՞ս են պայքարում այդ ամենի դեմ, եւ ովքե՞ր են այն բարձրաստիճան պատասխանատուները ում «կանտոռը» պետքա ոչ թե սատանա բռնի, այլ շպիոն։