Pastinfo.am-ը գրում է.
Լևոն Արոնյանը ՖԻԴԵ–ի «Գրան պրիի» սերիայի եզրափակիչ պարտիայում կրկին ոչ–ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։
Պարտիան, որում Արոնյանը սպիտակներով էր խաղում, 30-րդ քայլի վրա ավարտվեց ոչ–ոքի։
Առաջին պարտիայում մրցակիցները ևս կիսեցին միավորները։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։
Վաղը` փետրվարի 17-ին, շախմատիստները թայ–բրեյք կխաղան` որոշելու համար սերիայի առաջին մրցաշարի հաղթողին։