Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Ղազախստանի նկատմամբ


21:03 , 16 փետրվար, 2022

Armsport.am-ը գրում է.

ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի և Ղազախստանի մինչև 19 տարեկանների հավաքականների մասնակցությամբ ստուգողական երկրորդ հանդիպումը։

Այս անգամ ևս մեր ընտրանին կարողացավ հաղթանակի հասնել։ Հանդիպման միակ և հաղթական գոլը ղազախների դարպասն ուղարկեց Սամվել Հակոբյանը։

Փետրվարի 14-ին կայացել էր թիմերի առաջին հանդիպումը, որտեղ ևս մեր հավաքականը հաղթել էր նվազագույն 1-0 հաշվով։