Մեսսին կրկնել է Թիերի Անրիի հակառեկորդը


15:29 , 16 փետրվար, 2022

Armsport.am-ը գրում է․

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին վրիպեց 11 մետրանոց նշակետից:

62-րդ րոպեին փարիզցիների ֆուտբոլիստը չկարողացավ դիպուկ իրացնել 11 մետրանոցը: Այդ դրվագում փայլեց «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան։

Արգենտինացին Չեմպիոնների լիգայում 5-րդ անգամ չկարողացավ գոլով ավարտել 11 մետրանոց հարվածը։ Այսպիսով, Մեսսին կրկնեց «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրիի հակառեկորդը։

Ընդհանուր առմամբ այս մրցաշարում Լիոնելը 11 մետրանոց է իրացրել 23 անգամ։