17-ամյա Մոհամեդ Սալահը փորձաշրջան կանցնի իտալական ակումբում


22:19 , 15 փետրվար, 2022

Armsport.am-ը գրում է.

Դանիական «Լյունգբյուի» երիտասարդ հարձակվող Մոհամեդ Սալահը գրավել է «Էմպոլիի» ուշադրությունը։

Իտալական ակումբը 17-ամյա դանիացուն հրավիրել է մեկշաբաթյա փորձաշրջանի, հայտնում է bold.dk-ը: Սպասվում է, որ Սալահը կմարզվի Էմպոլիի երիտասարդական թիմի հետ և կանցկացնի ընկերական հանդիպման հանգստյան օրերին:

Հարձակվողը «Բրյոնդբյուի» ակադեմիայի շրջանավարտ է։ Այս տարվա սկզբին նա տեղափոխվել է «Լյունգբյուի» համակարգ։