Բարսելոնան ցանկանում է ձեռք բերել բելգիացի ֆուտբոլիստի տրանսֆերը


14:34 , 15 փետրվար, 2022

Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնան» դիտարկում է «Լիոնի» պաշտպան Ջեյսոն Դենայերին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Fichajes-ը:

Կատալոնացիները պատրաստվում են ամռանը ուժեղացնել իրենց պաշտպանական գիծը և բելգիացուն այդ դիրքում հիանալի տարբերակ են տեսնում:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը, ուստի կատալոնացիները նրա տրասֆերը կարող են անվճար ձեռք բերել ամռանը։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 17 հանդիպման, խփել է 3 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։