Երևանում երկրաշարժ է գրանցվել. ցնցումները զգացվել են բոլոր թաղամասերում


22:39 , 13 փետրվար, 2022

Armeniasputnik.am-ը գրում է.

Երևանում այսօր 22։25–ի մոտակայքում բավական ուժեղ երկրաշարժ գրանցվեց։ Քաղաքաի կենտրոնում` Հանրապետության հրապարակի մոտակայքում բավական երկար ու տևական ցնցումներ զգացվեցին։Գյումրիում նույնպես ուժեղ ցնցումներ են գրանցվել։

Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ ցնցումներից հետո, որոնք հավանաբար 5 բալ կլինեին, Գյումրիի որոշ թաղամասերում հոսանքազրկումներ են եղել։ Մարդիկ վախից դուրս են եկել շենքերից։

Վանաձորի մեր աղբյուրը հայտնում է, որ ցնցումներ զգացվել են նաև Վանաձոր քաղաքում։