Armsport.am-ը գրում է.
«Բրենտֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը վստահ է, որ 2021-ի ամռանը տարած սրտի կանգից հետո նույն խաղացողն է մնացել։
«Մարդիկ կտեսնեն, որ ոչինչ չի փոխվել, որ չպետք է անհանգստանան ինձ համար որպես մարդու կամ խաղացողի»,- դանիացու խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։
29-ամյա Էրիկսենը մինչև մրցաշրջանի ավարտ նախատեսված պայմանագիր է կնքել «Բրենտֆորդի» հետ՝ մեկ տարի երկարաձգման հնարավորությամբ։