Բենզեման բաց կթողնի Ռեալի առաջիկա խաղը


18:16 , 12 փետրվար, 2022

Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման բաց կթողնի «Վիլյառեալի» հետ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ակումբը։

Բենզեման շարունակում է ապաքինվել և օպտիմալ մարզավիճակ է ձեռք բերում։ Կառլո Անչելոտին մտադիր չէ վտանգի ենթարկել Կարիմի առողջությունը ՊՍԺ-ի հետ առաջիկա եվրագավաթային դիմակայությանն ընդառաջ:

Խաղին չի մասնակցի նաև պաշտպան Ֆերլան Մենդին։