Ինչ կառավարությունը Քաջարանի կոմբինատում դարձել է բաժնետեր , այլևս պոչամբարների վնասակարության մասով ոչ ոք չի մտահոգվում


17:09 , 11 փետրվար, 2022

Թե ինչ սարսափելի հետևանքներ են առաջանում պոչամբարների ռադիացիայից` սյունեցիները, մասնավորապես Ագարակի, Քաջարանի ու Կապանի բնակիչները, շատ լավ գիտեն։
Մի կողմ թողնենք էն, որ տասնյակ տարիներ, դրսից եկել են Սյունիքի հարստությունները կեղեքել, թալանել, սյունեցիներին թողել պոչամբարների ռադիացիոն ազդեցության տակ ու գնացել։ Դա մի ուրիշ թեմա է, որին ևս կանդրադառնամ։
Խնդրում եմ հուշեք, վերջին տարիներին գեթ մեկ պատգամավոր եղե՞լ է, որ ԱԺ ամբիոնից բարձրացրած լիներ պոչամբարների ու հանքահենների հարցը։ Էական չի`ընդդիմադիր, թե դիմադիր...
Հ. Գ. Դե էն "բնապահպանների" մասին էլ չխոսեմ։ Ինչ կառավարությունը Քաջարանի կոմբինատում դարձել է բաժնետեր , այլևս պոչամբարների վնասակարության մասով ոչ ոք չի մտահոգվում։
Իսկ այս ընթացքում, Ողջի գետը դարձել է պարզապես առվակ։