Կարո՞ղ է մենք ենք, որ չենք հասկանում, թե ինչ է ասել մտավորականություն, ով կարող է համարվել մտավորական ու առհասարակ՝ էլիտա


22:34 , 10 փետրվար, 2022

Թյուրընկալման խնդիր կա էն բանում, որ մտավորականություն բառը մենք նույնականացնում ենք հիմնականում արվեստի գործիչների հետ։ Մեկը լինի՝ հարցնի, թե ինչո՞ւ է երգիչը, դերասանը, կոմպոզիտորը, նկարիչը, մանավանդ, եթե արդեն 50-ն անց է մտավորականության ռահվիրա համարվում, իսկ ասենք՝ ինժեները, բժիշկը, զինվորականը՝ էդքան էլ չէ։
Սա դեռ ԽՍՀՄ-ից մնացած անախրոնիզմ է, որը պայմանավորված է նաև նրանով, որ էն թվերին ուղղակի հեռուստացույցով երևալը արդեն դարակազմիկ բան էր ու ըստ այդմ՝ հենց էս կաստան էր վայելում փառքի դափնիները, ժողովուրդն էլ իրենց խոսքին լուրջ էր վերաբերվում, համարելով, որ «տելեվիզրի մեջի մարդ ա, հո էշութուն չի՞ ասի»։
Նաև նույն ԽՍՀՄ-ից եկած է «մտավորականությանը» խիստ բնորոշ պորտաբուծությունն ու ցանկացած իշխանության դեմ կզած լինելու և հաջորդ պահին այդ նույն իշխանությանը կծմծելու խասյաթը։ Սովետական «մտավորականությունը» գրեթե поголовно սաղ կյանքն ու կարիերան կառուցում էր շնորհիվ այն պրեֆերենցիաների, որ ստանում էր պարտիայից՝ կրթություն, կրթաթոշակներ, մրցնականեր, բնակարաններ, արվեստանոցներ, դաչաներ և հոնորարներ։ Ու գրեթե поголовно դիսսիդենտ-դիսսիդենտ էին խաղում։
Ոչ մի բան չփոխվեց ԽՍՀՄ փլուզումից հետո։ 2018ին «ժողովրդին միանալու» առաջամարտիկները հատապես նրանք էին, ովքեր գիշերում էին Ռիտա Սարգսյանի դռան առաջ, հաճույքով բնակարաններ էին ստանում Տարոն Մարգարյանից և այլն։ Առհասարակ՝ այս դրվագը շատ լավ ցույց էր տվել Մհեր Մկրտչյանը՝ «Իշխանություն» ֆիլում։
Առակս ի՞նչ կցուցանե։ Զարմանում եմ, որ զարմանում եք, որ «մտավորականությունը», էն էլ՝ հի՜ն «մտավորականությունը» էսօր մայմունություն էր անում Ալեն Սիմոնյանին բավարարելու համար։ Վաղը, նույն հաջողությամբ, կանեն միևնույնը հաջորդ իշխանության համար, իսկ հետո՝ հաջորդ։ Էս շերտի սպեցիֆիկան է դա՝ ծառայել, խոնարհվել, քծնել ու դրա համար ստանալ օվացիաներ, գովեստի խոսքեր, փող, բնակարան, թոշակ, տո թեկուզ՝ ոչ մի նյութական բան, մենակ էն, որ իրենց բանի տեղ են դրել։
Ըստ այդմ, գուցե խնդիրը ոչ թե իրենք են, այլ մեր ընկալումնե՞րը։ Կարո՞ղ է մենք ենք, որ չենք հասկանում, թե ինչ է ասել մտավորականություն, ով կարող է համարվել մտավորական ու առհասարակ՝ էլիտա։