Նրա կենսագրության համար լավ է Մոուրինյուին դեղին քարտ ցույց տալը. Ժոզեն՝ մրցավարի մասին


14:11 , 9 փետրվար, 2022

Armsport.am-ը գրում է․

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ինտերի» հետ Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչի հանդիպումից հետո (0:2) խոսել է գլխավոր մրցավար Մարկո Դի Բելոյի աշխատանքի մասին, փոխանցում է Football Italia-ն:

«Երկրորդ գոլը, իհարկե, փոխեց հանդիպման ընթացքը և ազդեց նաև մրցավարի վրա: Երկրորդ գոլից առաջ կարծում էի, որ տակտիկապես նա (մրցավարը) գերազանց պատրաստված է, բայց դրանից հետո նա սկսեց այլ կերպ աշխատել»,- ասել է պորտուգալացին։

Մոուրինյոն մեկնաբանել է նաև այն դրվագը, երբ իրեն զգուշացրել են մրցավարի որոշմանը չհամաձայնելու համար։

-Նրա կենսագրության համար լավ է` դեղին քարտ ցույց տալ Մոուրինյոյին»,- կատակել է մարզիչը։