Սիմեոնեի որոշման պատճառով Աթլետիկոյի պաշտպանի վնասվածքն ավելի է խորացել


17:39 , 8 փետրվար, 2022

Armsport.am-ը գրում է․

Իսպանիայի Լա լիգայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4:2 հաշվով վստահ հաղթանակի էր հասել Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ։

Եզրային պաշտպան Դանիել Վասը, ով խաղադաշտ էր դուրս եկել 46-րդ րոպեին, բախվել է Ֆերան Տորեսի հետ և վնասվածք ստացել:

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իր թիմի նորեկին խաղից հեռացնելու փոխարեն ստիպել է վնասվածքով շարունակել խաղալը` մինչև եզրափակիչ սուլիչը։

Այժմ, ըստ լրագրող Զաք Լոուիի, այս վնասվածքի պատճառով Դենիել Վասը բաց կթողնի վեցից ութ շաբաթ։