Լիվերպուլը որոշում է կայացրել Սալահի հավանական փոխարինողի հարցում


16:11 , 8 փետրվար, 2022

Armsport.am-ը գրում է․

Եգիպտոսի հավաքականւ և «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես հայտնում է talkSPORT-ը, մերսիսայդցիների ղեկավարությունը որոշում է կայացրել եգիպտոսցու հավանական փոխարինողի հարցում, ում հետ պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։

«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» վինգեր Բուկայո Սակային․ հենց երիտասարդ անգլիացու թեկնածությունն են մերսիսայդցիները դիտարկում որպես Սալահի հավանական փոխարինող։

Սակայի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: