Տավուշում բախվել են ВАЗ 2101–ն ու վրացական համարանիշներով Ford Transit-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com


22:48 , 7 փետրվար, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական-Հաղթանակ ավտոճանապարհին՝ Զորական գյուղի վարչական տարածքում բախվել են  ВАЗ 2101 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել է, ևս մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ford Transit-ը վրացական համարանիշներով է: