Ստեփանավանի քաղաքային աղբանոցում հայտնաբերվել է տղամարդու կիսահոշոտված դի. Shamshyan. com


21:44 , 7 փետրվար, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Փետրվարի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Մելքումյանը տեղեկություններ է ստացել, որ Ստեփանավան քաղաքի ձորում՝ քաղաքային աղբանոցի մոտ, դի կա:

Փրկարարներն ու ոստիկանները Ստեփանավանի քաղաքային աղբանոցի մոտ, գետի աջ ափին հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ, 36-ամյա Վ. Սուղյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի դեմքի ձախ հատվածը և ձեռքերի մատների մի մասը եղել է հոշոտված: