Սենեգալի նախագահը փետրվարի 7-ը երկրում հանգստյան օր է հայտարարել


14:55 , 7 փետրվար, 2022

Armsport.am-ը գրում է․

Սենեգալի նախագահ Մակի Սալը երկուշաբթի օրը՝ փետրվարի 7-ը, երկրում հանգստյան օր է հայտարարել։

Պատճառը ազգային հավաքականի հաղթանակն է Աֆրիկայի Ազգերի գավաթում։ Քաղաքական գործիչը նման որոշում է կայացրել, քանի որ այսօր Սենեգալի հավաքականն այսօր կվերադառնա Դակար։

Սալը չեղարկել է դիվանագիտական ուղևորության վերջին փուլը՝ թիմին անձամբ ողջունելու համար:

Աֆրիկայի գավաթի եզրափակիչում Սենեգալը 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց Եգիպտոսին: Սենեգալը պատմության մեջ առաջին անգամ դարձավ մրցաշարի հաղթող: