Եթե նախորդ երեք դեպքերում՝ հակաչինական «Կրոնական ազատության ալիանսին» միանալը, Թայվանի էկոնոմիկայի նախարարին Հայաստան հրավիրելը և «Գոտի և Ճանապարհ» նախագծի նկատմամբ սառը և կրավորական կեցվածքը դիտարկում էի որպես անհեռատեսություն, ապա Պեկինի օլիմպիական խաղերին չմասնակցելը արդեն դիտարկում եմ, որպես բոյկոտ Չինաստանի նկատմամբ: Ընկալում կա, որ մեր արտաքին քաղաքականությունը որդեգրել է հստակ հակաչինական դիրքորոշում: