Կիևում Էրդողանի և Զելենսկու հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ. ԶԼՄ


21:09 , 3 փետրվար, 2022
Armeniasputnik.am-ը գրում է.
Կիևում Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Վլադիմիր Զելենսկու երկկողմ հանդիպումը տևել է 3 ժամ 10 րոպե: Այս մասին հայտնում է A Haber հեռուստաալիքը ։

«Պաշտոնական այցով Կիևում գտնվող նախագահ Էրդողանը երկկողմ հանդիպում է ունեցել Զելենսկու հետ։ Հանդիպումը տևել է 3 ժամ 10 րոպե», - հայտնում են ԶԼՄ-ները ։

Ուկրաինայի նախագահի Facebook-ի պաշտոնական էջում հաղորդվում է, որ Ուկրաինան և Թուրքիան ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր են ստորագրել: