Աշտարակի քաղաքապետն ու Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը վիճել են, հարվածել միմյանց․ Shamshyan. com


20:21 , 3 փետրվար, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: 

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը այցելել է Արագածոտնի մարզպետարան, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և մարզպետարանի  քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի միջև:

«Բանը հասել է նրան, որ քաղաքապետի և վարչության պետի միջև քաշքշուկ է տեղի ունեցել ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց»,- հայտնում է աղբյուրը։