Սոցիոլոգիական հետազոտության արդյունքներով՝ իշխանափոխության համար կա պարարտ հող. հարցվածների 46 % կարծում է, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ


12:42 , 3 փետրվար, 2022
Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հրապարակել է Հայաստանում 2021-ի դեկտեմբերի դրությամբ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։
Ամենաուշագրավ տվյալներից.
✔️Բնակչության 46 % կարծում է, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ, հակառակ կարծիքի է ընդամենը 34%-ը։
✔️Պետական մարմինների աշխատանքի գնահատման մեջ առաջատարը ՄԻՊ-ն է, վարչապետի աշխատակազմը՝ ընդամենը 7-րդն է։
✔️Ամենացածդ գնահատականը ստացել է ուսապարկային Ազգային Ժողովը, զավթված Սահմանադրական Դատարանը եւ ջհանգիրյանական խայտառակ ԲԴԽ-ն։
✔️Բնակչության մեծամասնությունը չի հավատում, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ապաշրջափակումը նպաստելու է Հայաստանի տնտեսական զարգացմանը։
✔️Առկա վիճակում Ադրբեջանի հետ սահմանազատմանը կողմ է 29%-ը, դեմ է՝ 57%-ը, երկու անգամ ավել։
✔️Բնակչության 85%-ը Արցախի հարցի լուծման տարբերակներում կողմ է Արցախի հայկական մնալուն՝ անկախություն, վերամիավորում եւ այլն, իսկ 11%-ը այն տեսնում է Ռուսաստանի կազմում։
Հիմնական հետեւություններ.
  • Մարդիկ դժգոհ են այսօրվա իշխող ռեժիմի քաղաքականությունից։
  • Նիկոլենց բոլոր ջանքերը կտել ժողովրդին Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ վարվող դավադիր քաղաքականությամբ չեն աշխատում։ Առնվազն՝ այս պահին։
Իշխանափոխության համար կա պարարտ հող։
Մնացածը՝ ընդդիմության խնդիրն է։
Հ.Գ. Հետազոտությունն ամբողջությամբ՝ մեկնաբանություններում