Արարատի մարզում բախվել են հարսանեկան արարողության մեկնող UAZ-ն ու Mercedes-ը. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են. shamshyan.com


19:40 , 2 փետրվար, 2022

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի Արալեզ գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի  մարզի բնակիչներ,  25-ամյա  Անդրանիկ Մուրադյանի վարած UAZ մակնիշի և  37-ամյա Մուշեղ Միրանյանի վարած  Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները:

5 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել  մի քանի գյուղերը սնուցող գազատար խողովակին, ինչից առաջացել է գազի արտահոսք: 

Վթարի ենթարկվածները մեկնում էին հարսանյաց արարողության մասնակցելու: