Սույն մարդկային թափոնը իր անձնական օգտագործման տաղավարում բարբաջել է դատարկությունից զրնգուն իր գանգատուփից հարյուրապատիկ մեծ թեմաներից․ Աշոտյան (Video)


00:30 , 2 փետրվար, 2022

Այսօր սույն մարդկային թափոնը, ով ժամանակին իմ տան մուտքի մոտ հերթապահում էր, որ Խաչատուր Սուքիասյանի կողմից ծննդյանս առիթով նվեր փոխանցի, կամ աղերսում էր ինձ փրկել նրան մեծ-մեծ բլթցնելու համար Առաքել Մովսիսյանի( aka Շմայս ) իրավացի զայրույթից, իր անձնական օգտագործման տաղավարում բարբաջել է Սերժ Սարգսյանի ցավացրած հարցազրույցի, Մամիջանյան Հայկի ազնվագույն քվեարկության եւ այլ, դատարկությունից զրնգուն իր գանգատուփից հարյուրապատիկ մեծ թեմաներից։
Վերհիշեք, օրինակ, 2018-ի նախընտրական քարոզարշավի այս հաղորդման ընթացքում սույն՝ տեսքով երկոտանի արարածի տորիչելյան դատարկությունը։
Սիլիկոնյան կուկլաները եւ ԱԺ ամբիոնի խոսափողի սպունգը սրանից ավելի մեծ խելք ունեն։
Ի դեպ, եթե հավես ու ժամանակ ունեք, կարող եք գտնել եւ դիտել ամբողջական հաղորդումը։ Էլի թեմաներ կգտնեք։