Ադրբեջանցիները Կարմիր շուկայի հարակից դիրքերից անկանոն կրակել են դեպի օդ


15:17 , 27 հունվար, 2022
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա  համայնքի հարակից դիրքերից հունվարի 26-ին՝ օրվա երկրորդ կեսին, Ադրբեջանի  զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել դեպի օդ, ոչ գյուղի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը: