Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ և գործարար Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է պաստեղի (մրգային թթու լավաշ) լուսանկարը:
Դրան կից Քիմը հրապարակային շնորհակալություն է հայտնել Սուպեր Սաքոյին՝ «հայկական» նվերի համար:
Սուպեր Սաքոն իր էջում կիսվել է Քիմի հրապարակումով՝ ի պատասխան գրելով.
«Հույս ունեմ՝ հավանել ես, Քիմ»: