ՔՊ-ի առաջադրած ՄԻՊ-ի թեկնածուն, եթե Հայաստանում հանրային բարձր հեղինակություն վայելող է, ուրեմն Նիկոլն առնվազն համաշխարհային գերաստղ է


13:46 , 24 հունվար, 2022
ՀՀ օրենքն ասում է, որ Մարդու իրավինքների Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք:
Խեղճ Հայաստանն այնպես են բարոյալքել, որ Հայրենիքը թշնամուն հանձնած, երկիրը ծնկի բերած, երիտասարդ սերնդի մի մասին կործանած, աղքատությունը բազմապատկած կառավարության ներկայացուցիչը (ոչնչով աչքի չընկած փոխնախարարը) հավակնում է կոչվել «բարձր հեղինակություն» վայելող:
Արման Թաթոյանի համեմատ, ՔՊ-ի առաջադրած ՄԻՊ-ի` հանրությանն անհայտ թեկնածուն, եթե Հայաստանում հանրային բարձր հեղինակություն վայելող է, ուրեմն Նիկոլն առնվազն համաշխարհային գերաստղ է, որին պարտավոր են երկրպագել արևելքի ու արևմուտքի բոլոր ազգերը:
Պատկերացնում եմ, թե Նիկոլի ազգակործան քաղաքականությանը գերի ընկած հերթական կամակատար իրավաբանը, ինչպես է կոծկելու Մարդու ոտնահարվող իրավունքներն ու ազատությունները:
Հայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով: