Երևանում անցկացվում է բողոքի ակցիա՝ ԱՄՆ մեկնելու համար


13:18 , 19 հունվար, 2022

Այսօր Երևանում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ՝ Ծովակալ Իսակովի արձանի մոտից մեկնարկեց DV-2022 Հայաստանյան Գրին Քարտի շահառուների բողոքի ակցիան:

Նրանք նշում են՝  արդեն տևական ժամանակ բյուրոկրատական քաշքշուկների մեջ են և ուզում են հասկանալ Հայաստանից շահառուներ չհրավիրելու պատճառները:

Նրանք դուրս են եկել փողոց «Չենք ուզում կորցնել մեր հնարավորությունը», «Ուզում ենք պայծառ ապագա մեր երեխաների համար», «5 րոպե հարցազրույցը հեռացնում է մեզ մեր երազանքից» ու այլ գրություններով ցուցապաստառներով։

Ի դեպ, նրանք ծածկում էին դեմքերը, հրաժարվում խոսել լրագրողների հետ։