Երևանում մեքենա է պայթել. վարորդը տեղում մահացել է (Photo, Video)


19:05 , 13 հունվար, 2022

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Շենգավիթ վարչական շրջանում՝ երրորդ մանկական հիվանդանոցի դիմաց մեքենան բախվել է գազի խողովակին ու պայթել։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ պայթել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան։ Նախնական տեղեկություններով վարորդը տեղում մահացել է։