15:29 , 5 հունվար, 2022
Վերջին օրերին սխալ տեղեկություններ տարածվեցին Բայդենի կողմից ստորագրված մի օրնեքի մասին, ըստ որի այդ օենքում լուրջ պրոհայկական և հակաադրբեջանական ձևակերպումներ կան: Խնդիրը նրանում է, որ սխալմամբ հայկական ԶԼՄ-ները հղում էին կատարում մի նախագծի վրա, որը չէր ընդունվել Կոնգրեսի կողմից և մնացել էր նախագիծ:
Առաջին տեխնիկական վրիպակը կարծես թե եկավ«Արմենպրեսի» դեկտեմբերի 30-ի այս
հոդվածից, որին հղում տալով ամբողջ մամուլով և սոցիալական հարթակներով սխալ տեղեկությունը տարածվեց:
«Ամերիկայի Ձայնի» կողմից սխալ հղումն ուղղվեց, երբ մատնանշեցի դրա մասին, ինչի համար շնորհակալ եմ գործընկերներիս:
Ինքս օրենքի մասին գրառում եմ արել դեկտեմբերի 30-ին: