Պետք է կյանքի այս ռեժիմին սովորենք, մտադիր չենք որևէ փոփոխություն անել. Նիկոլ Փաշինյան


13:35 , 5 հունվար, 2022

Մենք 2022 թվական ենք մտնում բարեփոխումների բավականին լուրջ մեկնարկով: Այս մասին այսօր՝ հունվարի 5-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք շատ երկար տարիների քննարկումներից հետո ի վերջո կայացրինք այս որոշումը, որ Ամանորի ոչ աշխատանքային օրերի թիվը կրճատենք, ինչը, կարծում եմ՝ արդարացված որոշում է: Ըստ էության, մենք պետք է արձանագրենք, որ այս որոշմամբ ընդգծում ենք, որ առաջիկա տարիներին ավելի շատ պետք է կենտրոնանանք աշխատանքի ու կոնկրետ արդյունքների վրա: Միաժամանակ սրանով մեր քաղաքացիների հանգստի իրավունքը որեւէ կերպ չենք նսեմացնում, որովհետեւ օրենսդրությամբ սահմանված է 20 աշխատանքային օրվա արձակուրդ աշխատող քաղաքացիների համար: Սրան գումարած, մենք 12 ոչ աշխատանքային օրեր ունենք: Այս քաղաքականությունը անցողիկ չէ, մենք պետք է կյանքի այս ռեժիմին սովորենք: Մենք մտադիր չենք որեւէ փոփոխություն անել: Կարծիք կար, որ գուցե հաջորդ օրերը ոչ աշխատանքային հայտարարենք, բայց մենք մեր քաղաքական որոշումը կայացրել ենք եւ շարժվելու ենք առաջ»,-ասաց նա: