Ադրբեջանում երևի հակահայկական քարոզչակական խմբերն արդեն ցրել են․ նույն գործն իրենց համար Հայաստանի բյուջեի հաշվին անողների պակաս չկա՝ երեկվա ասուլիսը վկա


10:30 , 25 դեկտեմբեր, 2021
Ադրբեջանում երևի հակահայկական քարոզչակական խմբերն արդեն ցրել են։ Ի՞նչ իմաստ ունի պահել անգործության մատնված ստորաբաժանումներ, եթե նույն գործն իրենց համար անվճար, Հայաստանի բյուջեի հաշվին անողների պակաս չկա՝ Փաշինյանի երեկվա ասուլիսը վկա։
Ինչ ուղղությամբ ադրբեջանցիներն աշխատում էին՝ վնաս պատճառելու Հայաստանի Հանրապետությանը, հիմա առանց իրենց ակտիվ մասնակցության գործընթացներն ընթանում են՝ համակարգերի փլուզումից մինչև քարոզչություն։
ՀԳ. Ի դեպ, Փաշինյանը ասածս չի էլ փորձում հերքել, ընդամենն այդ ամենը ներկայացնում է հուզականության և մանիպուլյացիաների ռեմիքսով։