Հերոսաբար զոհված փոխգնդապետ Կորյուն Վարդանյանի զավակների նվերներն էլ հասցրեցինք իրենց. Կորյունն իրեն նռնակով պայթեցրել էր, որ գերի չընկնի


09:44 , 25 դեկտեմբեր, 2021
Պատերազմում հերոսաբար զոհված փոխգնդապետ Կորյուն Վարդանյանի զավակներն են (ձախից առաջինը՝ քրոջ որդին)։ Փոքր դուստրը` 3-ամյա գեղեցկուհի Միլենան քնած էր, դրա համար նկարում չկա։
Երեխաների հայրը հոկտեմբերի 19-ին, թեժ մարտերից մեկի ժամանակ վիրավորվում է և, որպեսզի գերի չընկնի, նռնակով պայթեցնում է իրեն....
Էրեխեքը զենքեր, տանկ, զինվորական մեքենա, տիկնիկ ու բարձրախոս էին ուզել։ Ձմեռ պապու գրասենյակից երեկ բոլոր նվերները տարանք, հասցրեցինք Վանաձոր։ Ու էրեխեքից շատ մենք էինք ուրախ, որ կարողացել էինք գոնե մի քանի րոպե ուրախացնել էս լուսավոր պստոներին։