Հաշվարկներ ենք անում` չպատվաստված քաղաքացիների համար կորոնավիրուսի բուժման մեկ դեպքի արժեքը որքան կկազմի․ Անահիտ Ավանեսյան (Video)


15:12 , 23 դեկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

Աշխատող քաղաքացիների 60 տոկոսից ավելին արդեն իսկ պատվաստվել է։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Սա նշանակում է, որ մեր կողմից ձեռնարկված միջոցները և սահմանափակող կարգերն իրենց դրական ազդեցությունն ունեցան և քաղաքացիները ակտիվ կերպով պատվաստվեցին։ Սա շատ կարևոր դերակատարում է ունենալու հանրային իմունիտետի ձևավորման մասով», - մանրամասնեց նա։

Անահիտ Ավանեսյանը նաև ընդգծեց, որ չկա պահանջ որ երրորդ՝ խթանիչ պատվաստանյութը լինի նույնը, ինչ առաջին երկու դեղաչափերն են եղել։

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութերի փոփոխությունը ևս որոշակի առումով արդյունավետության բարձրացման վրա ազդում է, ուստի որևէ տարբերություն չկա, թե երրորդ դեղաչափը որ պատվաստանյութով կլինի», - ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ