Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները (Video)


15:44 , 22 դեկտեմբեր, 2021

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել կառավարության ընթացիկ ծրագրերին և առաջնահերթություններին, ինչպես նաև երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին և դրանց հաղթահարմանը: