Ում պատճառով «Հանրապետականին» ամենաշատն էին քննադատում, այդ նույն մարդիկ առաջիններից լքեցին մեզ. Սերժ Սարգսյան


18:00 , 18 դեկտեմբեր, 2021
Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ համագումարում. Դուք գիտեք, որ մեր իշխանության տարիներին ես մշտապես կասկածամտությամբ եմ վերաբերվել ՀՀԿ անդամակցության աճող թվերին, համարել եմ, որ այն չի համընկնում նվիրյալ «Հանրապետականների» թվի հետ։
Ինչպես հետխորհրդային բազմաթիվ երկրներում, Հայաստանում նույնպես չհաջողվեց խուսափել բյուրոկրատացումից, կուսակցության ուռճացումից, պատեհապաշտներից։
Վերջիններս, որոնց ես «տարանցիկ ուղևորներ» կբնորոշեմ, չդիմացան փորձություններին, նրանց թվաց, թե «Հանրապետականի» նավը վերջնականապես խորտակվում է, թե «թագավորը մահացել է», և պահն է «կեցցե՛» գոռալ նոր «թագավորին»:
Գիտեք՝ մի հետաքրքիր օրինաչափություն կար այս ամենում․ ում պատճառով «Հանրապետականին» ամենաշատն էին քննադատում, այդ նույն մարդիկ առաջիններից լքեցին մեզ և հարմար տեղավորվեցին նոր տաքուկ տեղերում։