Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Մ.Ստեփանյան փողոցի շենքերիկց մեկի բնակարանում դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը, Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Սարգսյանը: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը ակնհայտ բռնության հետքերով հայտնաբերել են նույն տան բնակիչ, 67-ամյա Սիլվա Դավթյանի դին: Մինչ դատաբժիշկը զննում էր դին, Սյունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ, սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կապանի բաժին են բերման ենթարկել նույն տան բնակիչ, 42-ամյա Գևորգ Գ.-ին: Վերջինս Կապանի ոստիկանությունից ներկայացվել է Սյունքիի մարզային քննչական վարչություն, որտեղ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցված քրեական գործի շրջանակում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարգսյանի որոշմամբ ձերբակալվել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գևորգ Գ.-ն սպանվածի որդին է, ով նախկինում եղել է դատապարտված: