Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նոր փոխնախարար է նշանակել


18:33 , 13 դեկտեմբեր, 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ալֆրեդ Քոչարյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Ալֆրեդ Քոչարյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ: