Երևանի քաղաքային տրանսպորտը կաթվածահար է եղել. վարորդները, ի նշան բողոքի, գործադուլ են անում ու պահանջում են հանդիպում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ


11:09 , 13 դեկտեմբեր, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, վաղ առավոտվանից, ի նշան բողոքի, գործադուլ են սկսել Երևանի քաղաքային տրանսպորտի վարորդները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նրանք հավաքվել են Թևոսյան փողոցի՝ ժողովրդին հայտնի  Ջրվեժի ավտոբուսի պարկում և  պահանջում են հանդիպում քաղաքապետ Հայկ  Մարությանի հետ:  

Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդները ասում էին. «Միայն հանդիպում քաղաքապետի հետ: Տրանսպորտի վարչության պետի հետ ցանկություն չկա հանդիպելու, քանի որ նա ասում է մի բան, անում՝ այլ բան: Ուզում ենք այտեղ գա Հայկ Մարությանը և մեր հարցերն ուղղենք նրան ու նրանից էլ ստանանք պատասխաններ»:  

Վարորդները  հրաժարվեցին այլ բան ասել, պատճառաբանելով, որ նրանք կսկպասեն Երևանի  քաղաքապետը ժամանի: