Armsport.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է ֆրանսիական «Ռեննի» կիսապաշտպան Լովրո Մայերի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, «Արքայական ակումբի» ղեկավարությունը 23-ամյա կիսապաշտպանին դիտարկում է որպես Լուկա Մոդրիչին հետագա փոխարինողի։
Մայերի և «Ռեննի» միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 13 միլիոն եվրո։ Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբը Մայերի տրանսֆերը պատրաստ է վաճառել նվազագույնը 25 միլիոն եվրոյի դիմաց։
Կիսապաշտպանը «Ռեննի» կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և հինգ արդյունավետ փոխանցման հեղինակ։