Պուտինը հայտարարել է, որ 1990-ականների կեսերին ՌԴ կառավարությունում աշխատել են ԱՄՆ ԿՀՎ գործակալներ


17:01 , 11 դեկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 1990-ականների կեսերին ՌԴ կառավարությունում աշխատել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) աշխատակիցներ։ Այս տեղեկությամբ նա կիսվել է Քաղաքացիական հասարակության զարգացման խորհրդի նիստում։ Պուտինի խոսքով՝ իրենք այդ տարիներին տեղյակ չեն եղել սրա մասին, գրում է iz.ru-ն։

«2000-ականների սկզբին ես արդեն պարզել էի բոլորին, բայց 1990-ականների կեսերին, ինչպես պարզվել է ավելի ուշ, ԱՄՆ ԿՀՎ-ի աշխատակիցները ծառայում էին որպես Ռուսաստանի կառավարության խորհրդականներ և պաշտոնական աշխատակիցներ»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: