ՊՍԺ-ն մտադիր է բաժանվել 7 ֆուտբոլիստից


23:14 , 10 դեկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

Ֆրանսիական ՊՍԺ-ը մտադիր է վաճառել միանգամից 7 ֆուտբոլիստի, որպեսզի բարելավի ֆինանսական դրությունը։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։

Հաղորդվում է, որ խոսքը դարպասապահ Սերխիո Ռիկոյի, պաշտպաններ Աբդու Դիալլոյի, Լեյվինե Կուրզավայի և Կոլինե Դագբայի, կիսապաշտպաններ Էրիկե Էբիմբեի, Ռաֆինիայի և հարձակվող Մաուրո Իկարդիի մասին։ Այս ֆուտբոլիստները կարող են հեռանալ թիմից այն բանից հետո, ինչ գլխավոր մարզիչ Մաուրիսո Պոչետինոն իր դժգոհությունը հայտնվել 33 ֆուտբոլիստից բաղկացած մեծ կազմի վերաբերյալ։

ՊՍԺ-ն Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 17 խաղից հետո վաստակած 42 միավորով։ Փարիզյան ակումբը երկրորդ տեղում ընթացող «Ռեննին» գերազանցում է 11 միավորով։